Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Թրամփը դատապարտել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելու Կիևի որոշումը

16.10.2026 11:37
Թրամփը դատապարտել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելու Կիևի որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել ռուսական նավթավերամշակման գործարանների (ՆՎԶ) ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի վերջին հարվածները՝ դրանք անվանելով «ամոթալի»։

Սպիտակ տան ղեկավարի գնահատմամբ՝ Վլադիմիր Զելենսկիի նման քայլերը բացասաբար են անդրադառնում համաշխարհային շուկայի վրա՝ արհեստականորեն բարձրացնելով նավթի և դիզելային վառելիքի գները, ինչն իր հերթին վնաս է հասցնում թե՛ ամերիկյան, թե՛ համաշխարհային տնտեսությանը։

Թրամփը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահի հետ համաձայնության գալն ավելի բարդ է, քան Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ, ըստ նրա, Կիևը միայն խոսքերով է պատրաստակամություն հայտնում խաղաղության բանակցությունների, իսկ գործնականում հրաժարվում է երկխոսությունից։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է