UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակի հասավ բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ:
Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարի մենամարտն ավարտվեց առաջին ռաունդի վերջին վայրկյաններին: Հայ մարտիկը հուժկու հարվածով տապալեց մրցակցին, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:
Ծառուկյանը և Ռուֆին կհանդիպեցին UFC 331-ի գլխավոր մենամարտից առաջ:
29-ամյա Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Ծառուկյանը 2019 թվականին է նորամուտը նշել UFC-ում, որտեղ ունի 11 հաղթանակ և 2 պարտություն: