Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպել է տեղի մի խումբ գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ճյուղերում։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձևավորվող հնարավորություններին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացման մասին՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ կատարվում է ամենօրյա աշխատանք։