Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

18.09.2026 04:00
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական սերտ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։ Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»,- նշվում է հաղորդագրությունում։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է