Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

11.09.2026 23:30
Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Երևանն ու Վարշավան քննարկել են առևտուրը, ներդրումները, ԵՄ օրակարգը և տարածաշրջանային կապակցվածությունը։

Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների քաղաքական խորհրդակցությունները ղեկավարել են Վահան Կոստանյանն ու Մարցին Բոսացկին։

Կողմերը բարձր են գնահատել վերջին ամիսների ակտիվ քաղաքական երկխոսությունը և քննարկել առևտրի, ներդրումների, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու պաշտպանության ոլորտներում համագործակցությունը։

Լեհական կողմը վերահաստատել է Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու պատրաստակամությունը, իսկ հայկական կողմը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների և TRIPP նախագծի շուրջ աշխատանքները։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է