Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Պոլսո հայոց պատրիարքը կոչ է արել վերականգնել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները

11.09.2026 23:30
Պոլսո հայոց պատրիարքը կոչ է արել վերականգնել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները

Սահակ Մաշալյանը Աղթամարում պատարագից հետո խաղաղության և հարաբերությունների կարգավորման կոչ է հնչեցրել։

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագից հետո խոսել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների մասին։

Նա նշել է, որ այս տարվա ծառայության կարևոր ուղերձներից մեկը եղել է դիվանագիտությունն ու հաշտեցումը և աղոթել է երկու երկրների հարաբերությունների վերականգնման համար։

Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացում սահմանը շարունակում է փակ մնալ, սակայն երկու կողմերը վերջին տարիներին պահպանել են հատուկ ներկայացուցիչների ձևաչափով շփումները։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է