Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին

12.09.2026 08:20
Կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին

Փաստաթուղթը սահմանում է Հայաստանի և Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության հիմնական սկզբունքները։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին։

Փաստաթուղթը ստորագրվել էր Վարշավայում 2026 թվականի փետրվարի 26-ին և այժմ պետք է անցնի Սահմանադրական դատարանի ու Ազգային ժողովի համապատասխան ընթացակարգերը։

Համաձայնագիրը սահմանում է համագործակցության ուղղությունները, գաղտնի տեղեկատվության պաշտպանության և երրորդ երկրներին վաճառքի հետ կապված ընթացակարգերը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է