Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ռուբինյանն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

11.09.2026 23:30
Ռուբինյանն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը։

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։

Կողմերը քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։

Առանձին ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը և բարեկամության խմբերի միջև համագործակցության խորացման հնարավորություններին։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է