Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացման և երկկողմ օրակարգի հարցեր։
Կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված հետևողական քայլերը և մտքեր փոխանակել տարածաշրջանային գործընթացների ու հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։