Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռիգայում քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լատվիայի աջակցությունը եվրոպական ինտեգրման օրակարգին։
Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղությունից հետո տնտեսական կապակցվածության նոր հնարավորություններին։