Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանը ցանկանում է գրեթե կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը

11.09.2026 23:30
Հայաստանը ցանկանում է գրեթե կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը

Կառավարության նպատակն է մինչև 2031 թվականը օտարերկրյա ուսանողների թիվը հասցնել 15 հազարի։

Հայաստանի 2026–2031 թվականների ծրագրով նախատեսվում է օտարերկրյա ուսանողների թիվը հասցնել 15 հազարի և ստեղծել առնվազն 50 օտարալեզու բարձրագույն կրթական ծրագիր։

Այժմ Հայաստանում սովորում է մոտ 7,800 միջազգային ուսանող։ CivilNet-ի զրուցակիցները նշում են, որ աճի համար անհրաժեշտ է բարելավել անգլերենով դասավանդումը և արդիականացնել կրթական ծրագրերը։

Օտարերկրյա ուսանողները կարող են նաև լրացուցիչ եկամուտ ապահովել համալսարաններին և նպաստել Հայաստանի միջազգային ճանաչելիությանը, սակայն լեզվական ու կրթական կարողությունների սահմանափակումները դեռ խնդիր են։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է