Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ

09.10.2026 12:54
Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների առաջնորդների նեղ կազմով հանդիպման ընթացքում Համագործակցության գործընկերներին հրավիրել է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական, նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

«Իհարկե, բարի ավանդույթի համաձայն, սիրելի՛ բարեկամներ, ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 21-ին, որտեղ, ինչպես միշտ, ավանդաբար հավաքվում ենք ոչ պաշտոնական, բարեկամական հանդիպման», - հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով՝ տարեվերջյան այս հանդիպումը լավ հնարավորություն է անկաշկանդ մթնոլորտում քննարկելու ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային բոլոր հարցերը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է