Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Բարձրաստիճան զինվորականի այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։