Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ընտրվեցին ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները

16.09.2026 18:30
Ընտրվեցին ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներն ընտրեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամներին։ Այս մասին հաղորդում է ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժինը:

«ԳԱԱ նոր կանոնադրության համաձայն՝ ՀՀ ԳԱԱ նախագահությունը կազմված է լինելու 11 անդամից։ ՀՀ նախագահը՝ նախագահության նախագահ, 2 անդամ առաջադրում է կառավարությունը և 8 անդամ ընտրում է ԳԱԱ ընդհանուր ժողովը՝ ԳԱԱ կազմից։

Գիտական խորհուրդը կազմված է 25 անդամից։ Խորհրդի նախագահը ՀՀ ԳԱԱ նախագահն է։ Ի պաշտոնե Խորհրդի կազմում ընդգրկվում են ԳԱԱ փոխնախագահները, ակադեմիկոս-քարտուղարը և բաժանմունքների ղեկավարները։ Խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ԳԱԱ ընդհանուր ժողովում ԳԱԱ անդամների կազմից՝ Ակադեմիայի նախագահի ներկայացմամբ։ Խորհրդում կարող են ներառվել նաև այլ գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտնականներ՝ մինչև 3 անձ։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է