Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Զինծառայող Տ․ Ս․-ի մահվան դեպքով երկու զինծառայողի մեղադրանք է առաջադրվել

10.11.2026 11:14
Զինծառայող Տ․ Ս․-ի մահվան դեպքով երկու զինծառայողի մեղադրանք է առաջադրվել

Զինծառայող Տ․ Ս․-ի մահվան փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել։ Նրանց մեղսագրվում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածը, և որպես խափանման միջոց երկուսի նկատմամբ էլ ընտրվել է կալանավորումը։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին, երբ ՊՆ N զորամասում հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր զինծառայող Տ․ Ս․-ի դին։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է