Փարիզից դեպի արևմուտք գտնվող Իվլին դեպարտամենտում հոկտեմբերի 21-ի առավոտյան անհայտ անձը ավտոմեքենայից կրակ է բացել քաղաքացիների ուղղությամբ։ Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։
Կրակոցները սկզբում հնչել են Տրապ համայնքում, ինչից հետո կասկածյալը շարժվել է դեպի հարևան Լա-Վերյեր բնակավայր։
Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել կրակողին։ Նրա շարժառիթները դեռևս անհայտ են, իսկ գործի քննությունը փոխանցվել է Ազգային հակաահաբեկչական դատախազությանը։