Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Զինված միջադեպ Սյունիքի Շաքի գյուղում․ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է

01.10.2026 18:17
Զինված միջադեպ Սյունիքի Շաքի գյուղում․ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած արտակարգ միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայողը, օգտվելով տանտերերի բացակայությունից, գիշերն անցկացրել է գյուղական տներից մեկում։

Տանտիրուհին և նրա երեք երեխաները գիշերը տանը չեն եղել։ Երբ կինը երեխաների հետ վերադարձել է տուն, նկատել է ներխուժած ադրբեջանցուն և աղմուկ բարձրացրել, ինչից հետո զինծառայողը կրակել է նրա ուղղությամբ։ Հրազենային վիրավորում ստացած կինը դիմել է ինքնապաշտպանության և դանակով հարվածել հարձակվողին։

Ստանալով հակահարված՝ ադրբեջանցի զինծառայողը դիմել է փախուստի և թաքնվել մոտակա անասնագոմում, որտեղ էլ հետագայում հայտնաբերվել ու ձերբակալվել է իրավապահների կողմից։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է