Բնապահպան, ԵՊՀ ասիստենտ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ քննադատելով ՀՀ կառավարության քաղաքականությունն ու ռիսկերի կառավարման կարողությունները։
Իր գրառման մեջ նա նշել է․
«Ցանկացած հանքի շահագործում ենթադրում է ռիսկեր, իսկ Ամուլսարի հանքի շահագործումը՝ առավել ևս։ Այդ ռիսկերը պետք է ոչ միայն գնահատել, այլև արդյունավետ կառավարել ու վերահսկել։
Ինչպես նշել եմ դեռևս 2019-2020 թվականներին, ներկայիս կառավարությունը չունի ո՛չ ինտելեկտուալ, ո՛չ էլ կազմակերպչական բավարար կարողություններ՝ այդ ռիսկերը կառավարելու և վերահսկելու համար։
Վայոց ձորի և Սյունիքի տարածաշրջանները լուրջ վտանգների առաջ են կանգնած։
Հ.Գ. Ոչնչից գլուխ չհանող, բայց ոսկու ձուլակտորի առջև երջանիկ կանգնած այդ անճարակների խումբը երկիրը հերթական անգամ ենթարկում է փորձության՝ առանց գիտակցելու հնարավոր հետևանքների ողջ լրջությունը»։