Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Արսեն Բալայանը փայլուն հաղթանակ է տարել Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալը։
Հայ մարզիկն առաջնության ընթացքում անցկացրել է գեղեցիկ ու վստահ գոտեմարտեր՝ առավելության հասնելով իր բոլոր մրցակիցների նկատմամբ և պատվով ներկայացնելով Հայաստանը միջազգային հարթակում։
Արսեն Բալայանի այս հաղթանակը հերթական լուրջ նվաճումն է հայկական ըմբշամարտի համար՝ վկայելով երիտասարդական հավաքականի բարձր պատրաստվածության և հեռանկարային ներուժի մասին։