Հայաստանյան առևտրային բանկերի տվյալներով՝ նոյեմբերի 10-ին արտարժույթի շուկայում գրանցվել են հետևյալ միջին փոխարժեքները․
Անկանխիկ փոխանակման դեպքում ԱՄՆ դոլարի առքը կազմում է 358,21 դրամ, իսկ վաճառքը՝ 362,59 դրամ։ Եվրոյի առքը միջինում 396,58 դրամ է, վաճառքը՝ 407,91 դրամ, իսկ ռուսական ռուբլու դեպքում համապատասխանաբար 4,28 և 4,52 դրամ։
Կանխիկ փոխանակման շուկայում ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 358,09 դրամով և վաճառվում 362,12 դրամով։ Եվրոյի առքի միջին արժեքը 397,97 դրամ է, վաճառքինը՝ 408,26 դրամ, մինչդեռ ռուսական ռուբլին գնվում է 4,06 դրամով և վաճառվում 4,44 դրամով։