Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Օգոստոսին Հայաստանում բենզինը տարեկան կտրվածքով թանկացել է 11.7 տոկոսով

12.09.2026 08:45
Օգոստոսին Հայաստանում բենզինը տարեկան կտրվածքով թանկացել է 11.7 տոկոսով

Դիզելային վառելիքի գինը մեկ տարվա ընթացքում աճել է 25 տոկոսով, իսկ բենզինը՝ 11.7 տոկոսով։

2026 թվականի օգոստոսին Հայաստանում բենզինի գները 2025-ի օգոստոսի համեմատ աճել են 11.7 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքը թանկացել է 25 տոկոսով։ Հուլիսի համեմատ բենզինի գներն աճել են 4.1, իսկ դիզելի գները՝ 9.8 տոկոսով։

Հեղուկ ածխաջրածինների՝ բութանի, պրոպանի և այլ տեսակների գները տարեկան կտրվածքով աճել են 23.6 տոկոսով։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է