Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում բողոք է ներկայացրել Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների կապակցությամբ։
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանի խոսքով՝ Երևանը համարում է, որ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ում ձեռք բերված պայմանավորվածություններին և սկզբունքներին։
Հայկական կողմը հույս ունի, որ միության գործող մեխանիզմները կօգնեն վերականգնել ապրանքների բնականոն մուտքը ռուսական շուկա։