Ֆրանսիական Le Figaro պարբերականը հրապարակում է նվիրել հայկական գինեգործության վերածննդին՝ Հայաստանը ներկայացնելով որպես հազարամյա գինեգործական ավանդույթ ունեցող երկիր։
Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Armenia Wine ընկերությանը, որն այսօր տարեկան արտադրում է շուրջ 8 միլիոն շիշ գինի։
Hetq-ի փոխանցմամբ՝ վերջին յոթ տարում հայկական գինու պիտակների թիվը 35-ից հասել է 165-ի, իսկ արտադրողները մեծ ուշադրություն են դարձնում տեղական խաղողի տեսակներին և որակին։