Հայաստանը և Չեխիան քննարկում են Հայկական ատոմային էլեկտրակայանի օգտագործված վառելիքի պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ թեման շարունակելու է մնալ օրակարգում, և հնարավոր է պայմանավորվածություններ ձեռք բերվեն Չեխիայի պահեստավորման ենթակառուցվածքների օգտագործման շուրջ։
Կողմերը քննարկել են նաև միջուկային էներգետիկայի, էներգետիկ անվտանգության և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները։