Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Սեուտա» ակումբ։
Նա մինչև մրցաշրջանի ավարտը կմնա իսպանական թիմում՝ տեղափոխվելով հունգարական «Ֆերենցվարոշից»։
Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում մասնակցել էր երկու հանդիպման՝ ընդհանուր անցկացնելով 61 րոպե։