Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 4.4 տոկոս։
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 6.4 տոկոսով, իսկ հուլիսի համեմատ նվազել են 1 տոկոսով։
Ծառայությունների սակագները տարեկան կտրվածքով բարձրացել են 2.8 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները՝ 2.4 տոկոսով։