Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

DP World-ը կարող է մասնակցել Գյումրու «Չոր նավահանգիստ» նախագծին

12.09.2026 09:00
DP World-ը կարող է մասնակցել Գյումրու «Չոր նավահանգիստ» նախագծին

Դուբայում քննարկվել է միջազգային լոգիստիկ ընկերության հնարավոր մասնակցությունը Գյումրու բազմամոդալ լոգիստիկ հանգույցի ստեղծմանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում DP World-ի ղեկավարության հետ քննարկել է Գյումրու «Չոր նավահանգիստ» նախագծին ընկերության հնարավոր մասնակցությունը։

Կողմերը քննարկել են նաև ժամանակակից պահեստային և բազմամոդալ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում։

Նախագծով նախատեսվում է, որ հանգույցը հարակից կլինի «Շիրակ» օդանավակայանին, երկաթուղուն և Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքին։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է