Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացի Միկալայ Վինիցկին Հայաստանի դեմ ներդրումային վեճ է նախաձեռնել Միջազգային ներդրումային վեճերի կարգավորման կենտրոնում՝ ICSID-ում։
Hetq-ի տվյալներով՝ գործը գրանցվել է ARB/26/37 համարով, իսկ գործարարը պնդում է, որ պետությունը ապօրինի միջամտել է իր ներդրումներին և խաթարել բիզնես գործունեությունը։
Վեճը կապված է մի քանի ընկերությունների հետ, որոնցում ներդրումներ ունի նաև Գագիկ Ծառուկյանը, և կարող է դառնալ ԵԱՏՄ պայմանագրի ներդրումների պաշտպանության դրույթների կիրառման կարևոր նախադեպ։