Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ արտաքին ծառայության ղեկավար Հենրիկա Մոսցիցկա-Դենդիսի հետ։
Քննարկվել են տնտեսական դիվանագիտության, միջազգային առևտրի, արտահանման խթանման և ներդրումների ներգրավման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են դիվանագիտական կրթության և վերապատրաստման համագործակցության հուշագիր։