Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայկական ապրանքները կարող են հայտնվել Դուբայի խոշոր առևտրային ցանցերում

12.09.2026 09:00
Հայկական ապրանքները կարող են հայտնվել Դուբայի խոշոր առևտրային ցանցերում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը LuLu Group-ի և Bluemart-ի հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացումը նրանց խանութներում։

Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է LuLu Group International և Bluemart խոշոր առևտրային ցանցերի ղեկավարության հետ։

Քննարկվել է հայկական արտադրանքը նրանց հիպերմարկետներում և սուպերմարկետներում ներկայացնելու հնարավորությունը։

LuLu Group-ի հետ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում B2B հանդիպում կազմակերպելու՝ ցանցի ներկայացուցիչներին հայկական արտադրողների հետ անմիջականորեն ծանոթացնելու համար։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է