Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանից ներմուծվել է մոտ 18 միլիոն դոլարի ապրանք, իսկ Հայաստանից Ադրբեջան արտահանում չի գրանցվել։
Ներմուծման մոտ 17.8 միլիոն դոլարը կազմել են նավթամթերքները՝ հիմնականում բենզին և դիզելային վառելիք, ևս մոտ 109 հազար դոլարը՝ պլաստիկ շինարարական մասերը։
Hetq-ի հաշվարկով՝ առաջին կիսամյակում Հայաստանի նավթամթերքի ընդհանուր ներմուծումը կազմել է մոտ 299 միլիոն դոլար, որում Ադրբեջանի բաժինը մոտ 6 տոկոս է։