Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ թափոնների վերամշակման գործարանի կառուցման մրցույթում հաղթել է չինական, արաբական և հայկական ընկերություններից կազմված կոնսորցիումը։
Գործարանը նախատեսվում է կառուցել մայրաքաղաքի Նուբարաշենի աղբավայրի տարածքում։
Քաղաքապետի խոսքով՝ հաղթող ընկերությունների աշխատանքի ծավալներն ու պայմանագրային մանրամասները դեռ պետք է վերջնականացվեն։