Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Էլիդա Քոչարյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով մեդալ

22.09.2026 17:53
Էլիդա Քոչարյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով մեդալ

Հայ բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մտել է կիսաեզրափակիչ՝ Հայաստանի հավաքականի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Սա մեր ընտրանու առաջին մեդալային հաջողությունն է ընթացիկ մրցաշարում։

Մինչև 65 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Քոչարյանը ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինուտայի նկատմամբ։ Հայ մարզուհին մրցակցին նոկդաունի ենթարկեց առաջին ռաունդում, իսկ երկրորդում ևս երկու անգամ նոկդաունի ուղարկելուց հետո ռինգի մրցավարը կանգնեցրեց մենամարտը։

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանն այս անգամ իր ուժերն է փորձում արդեն մեծահասակների պայքարում։

Բուլղարիայի մայրաքաղաքում World Boxing հովանու Ներքո անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ներկայացնում են երեք մարզուհիներ՝ Հեղինե Պետրոսյանը, Լյուսյա Ավետիսյանը և Էլիդա Քոչարյանը։ Տղամարդկանց թիմը մրցավայր է մեկնել Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ 10 բռնցքամարտիկով։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է