Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Լիոնել Մեսսին դարձել է իսպանական «Էլդենսե» ակումբի սեփականատերը

02.10.2026 01:20
Լիոնել Մեսսին դարձել է իսպանական «Էլդենսե» ակումբի սեփականատերը

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ձեռք է բերել իսպանական «Էլդենսե» ակումբը։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Գործարքի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է Իսպանիայի Սպորտի բարձրագույնխորհրդի համաձայնությունը։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ արգենտինացի հարձակվողը ձեռքբերման շուրջ համաձայնության էր եկել դեռևս սեպտեմբերին, իսկ ակումբի գնումը պայմանավորված է ֆուտբոլային ոլորտում ներդրումներ անելու նրա մտադրությամբ։

«Էլդենսեն» հանդես է գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում (Սեգունդա) և տեղակայված է Ալիկանտե նահանգում։ Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո Մեսսին պլանավորում է բնակություն հաստատել հարևան Կատալոնիայում։

Նշենք, որ «Էլդենսեն» 2026 թվականին Արգենտինայի հավաքականի ավագի ձեռք բերած երկրորդ ակումբն է․ ապրիլին նա դարձել էր նաև կատալոնական «Կորնելիայի» սեփականատերը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է