Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Tour of Armenia-ի առաջին փուլում հաղթել է Միխալ Պոմորսկին

12.09.2026 08:40
Tour of Armenia-ի առաջին փուլում հաղթել է Միխալ Պոմորսկին

Tour of Armenia միջազգային հեծանվավազքի առաջին՝ 135 կմ փուլում հաղթել է լեհ հեծանվորդ Միխալ Պոմորսկին։

Tour of Armenia միջազգային բազմափուլ հեծանվավազքի մեկնարկային փուլը անցկացվել է Գավառ–Մեծ Մասրիկ 135 կիլոմետրանոց երթուղով։

Չեխական ATT Investments թիմը ներկայացնող լեհ Միխալ Պոմորսկին տարածությունը հաղթահարել է 2 ժամ 34 րոպե 47 վայրկյանում՝ միջինը 52.331 կմ/ժ արագությամբ։

Մրցաշարը ներառված է UCI Europe Tour օրացույցում և Հայաստանում անցկացվում է սեպտեմբերի 10-ից 13-ը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է