Հայաստանում նախատեսվում է ներդնել սպորտի ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական կառավարման համակարգ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջին բաղադրիչը մարզադպրոցների գործունեության թվայնացումն է, իսկ մյուս ուղղությունը՝ բարձր նվաճումների սպորտի և ֆեդերացիաների տվյալների թվայնացումը։
Համակարգը կօգտագործվի վիճակագրության, ֆինանսավորման, վերահսկողության և մարզիկների կարիերայի ընթացքի վերաբերյալ տվյալների կառավարման համար։