Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում դրական միտումներ են նկատվում։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմաններում Հայաստանի զբոսաշրջային ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար խոչընդոտներ չկան, և ոլորտը պետք է դիտարկել նաև արտահանման համատեքստում։
Վարչապետը նշել է, որ արտասահմանցի այցելուն Հայաստանում սպառում է տեղական ապրանքներ և ծառայություններ՝ դրանով իսկ տնտեսական ազդեցություն ստեղծելով երկրի ներսում։