Հայաստանի կառավարությունը նախատեսում է աջակցել խաղողի մթերմամբ զբաղվող ընկերություններին՝ վարկերի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելով։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ մեխանիզմը կկիրառվի այն դեպքերում, երբ ընկերությունների տրամադրած գրավը բավարար չէ անհրաժեշտ վարկային միջոցներ ներգրավելու համար։
Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել մթերման սեզոնի բնականոն ընթացքը և նվազեցնել արտադրողների ու վերամշակողների ֆինանսական ռիսկերը։