Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը Երևանում անցկացվող 4Future Banking համաժողովում հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ազատ շուկաների և բաց սահմանների քաղաքականությանը։
Նա այդ մոտեցումը կապել է տնտեսության մրցունակության, ֆինանսական համակարգի զարգացման և միջազգային կապերի ընդլայնման հետ։
Երևանում անցկացվող համաժողովը միավորում է բանկային, տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտների մասնագետներին։