ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների (Մ23) աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում տպավորիչ ելույթով աչքի ընկավ 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Մրցաշարի ընթացքում անցկացրած չորս գոտեմարտերից երեքում հայ ըմբիշը վստահ հաղթանակներ տոնեց։ Երրորդ տեղի համար վճռորոշ ու լարված պայքարում Բեգոյանը 14։9 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեհրուզբեկ Թուրանմուրատովի նկատմամբ։
Այս հաղթանակի շնորհիվ Սարգիս Բեգոյանն ապահովեց Հայաստանի միակ մեդալը ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում։