Չեխական ATT Investments թիմի լեհ հեծանվորդ Միխալ Պոմորսկին հաղթել է Tour of Armenia միջազգային բազմափուլ հեծանվավազքի առաջին փուլում։
Նա 135 կիլոմետրանոց Գավառ–Մեծ Մասրիկ երթուղին հաղթահարել է 2 ժամ 34 րոպե 47 վայրկյանում՝ դառնալով նաև ընդհանուր հաշվարկի առաջատար։
Tour of Armenia-ն ընդգրկված է UCI Europe Tour օրացույցում և անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը՝ չորս փուլով։