Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանում կներդրվի սպորտի կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ

12.09.2026 09:15
Հայաստանում կներդրվի սպորտի կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ

Նոր համակարգը կմիավորի մարզադպրոցների, ֆեդերացիաների, բարձր նվաճումների և զանգվածային սպորտի տվյալները։

Հայաստանում նախատեսվում է ներդնել սպորտի ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական կառավարման համակարգ, որի մշակման համար հատկացվել է 20.4 միլիոն դրամ։

Առաջին փուլում կթվայնացվեն մարզադպրոցների աշխատանքները, ինչը հնարավորություն կտա միասնական վիճակագրություն վարել երեխաների և երիտասարդների մարզական առաջընթացի վերաբերյալ։

Համակարգում կներառվեն նաև ֆեդերացիաների ֆինանսավորման գործընթացները, ազգային հավաքականների արդյունքները և զանգվածային սպորտի վերաբերյալ տվյալները։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է