Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանը հրապարակել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հավաքականների կազմերը

12.09.2026 09:15
Հայաստանը հրապարակել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հավաքականների կազմերը

Տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները կմասնակցեն Սոֆիայում անցկացվելիք Elite Եվրոպայի առաջնությանը։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի Elite Եվրոպայի առաջնությանը մասնակցող տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը։

Տղամարդկանց թիմում ընդգրկվել են տասը մարզիկներ, այդ թվում՝ Արթուր Բազեյանը, Նարեկ Մանասյանը և Դավիթ Չալոյանը, իսկ կանանց թիմում՝ երեք մարզուհի։

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սեպտեմբերի 15-ից 26-ը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է