Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. Վահե Հովհաննիսյան

11.11.2026 14:35
Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. Վահե Հովհաննիսյան

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2027 թվականի բյուջետային պլանավորմամբ թոշակների բարձրացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսված չեն։

Նախարարի խոսքով՝ հաշվի են առնված բոլոր հնարավոր ռեսուրսները՝ հիմնված 2027 թվականի համար կանխատեսվող եկամուտների և հնարավոր դեֆիցիտի ցուցանիշների վրա։ Անդրադառնալով նախկինում շրջանառվող այն հայտարարություններին, թե նախատեսվում էր թաղման նպաստի միջոցներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը, Հովհաննիսյանը նշել է, որ հանրային մտահոգությունների և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կողմից որոշումից հրաժարվելու արդյունքում այդ գումարները նպատակային ուղղությամբ չեն փոխբաշխվի։

Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ ընթացիկ հաշվարկներում և պլանավորված հարկաբյուջետային շրջանակներում որևէ այլ լրացուցիչ աղբյուր կամ ազատ միջոց առկա չէ։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է