Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի և աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճել է բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Գերծանր քաշային կարգում պայքար մղող հայ մարզիկը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում է պահել 205 և 210 կիլոգրամանոց ծանրաձողերը, սակայն 214 կգ քաշը հաղթահարել չի հաջողվել։ Այս վարժության արդյունքում Լալայանն արժանացել է արծաթե մեդալի։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 247 կգ՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը և դառնալով բրոնզե մեդալակիր։
Երկամարտի 457 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը հռչակվել է 2026 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հատկանշական է, որ մարզիկների պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։