Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Կառավարությունը երաշխիքներ կտրամադրի խաղողի մթերման վարկերի համար

11.09.2026 23:30
Կառավարությունը երաշխիքներ կտրամադրի խաղողի մթերման վարկերի համար

Գործարարները, որոնց գրավային միջոցները բավարար չեն, կարող են օգտվել բյուջետային երաշխիքներից։

Հայաստանի կառավարությունը ծրագրում է երաշխիքներ տրամադրել խաղողի մթերման համար վերցվող վարկերի մի մասի նկատմամբ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ մեխանիզմը նախատեսված է հատկապես այն ընկերությունների համար, որոնց գրավային հնարավորությունները բավարար չեն։

Այս քայլը պետք է օգնի վերամշակողներին ժամանակին վճարել խաղողագործներին և նվազեցնել մթերման սեզոնին առաջացող ֆինանսական լարվածությունը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է