Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանն ու Իրաքյան Քրդստանը քննարկել են առևտրատնտեսական կապերը

11.09.2026 23:30
Հայաստանն ու Իրաքյան Քրդստանը քննարկել են առևտրատնտեսական կապերը

Երևանն ու Էրբիլը քննարկել են արտահանման, զբոսաշրջության, տեխնոլոգիաների և կրթության ուղղությունները։

Հայաստանի ԱԳ նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության ղեկավար Լևոն Պետրոսյանը Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քրդստանի արտաքին հարաբերությունների պատասխանատուների հետ։

Քննարկվել են Հայաստանից Իրաք և Քրդստանի տարածաշրջան արտահանման հնարավորությունները, ինչպես նաև առևտրային կապերի ընդլայնումը։

Կողմերը անդրադարձել են նաև մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում համագործակցությանը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է