Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Իտալացի Ֆեդերիկո Յակոմոնին առաջինն է ավարտել Tour of Armenia-ի երկրորդ փուլը

12.09.2026 08:20
Իտալացի Ֆեդերիկո Յակոմոնին առաջինն է ավարտել Tour of Armenia-ի երկրորդ փուլը

Tour of Armenia-ի երկրորդ օրը հեծանվորդները հաղթահարել են շուրջ 177 կմ Կիրանց–Ստեփանավան երթուղին։

Tour of Armenia միջազգային բազմափուլ հեծանվավազքի երկրորդ փուլում առաջինը եզրագիծ է հատել իտալացի Ֆեդերիկո Յակոմոնին՝ Team Ukyo թիմից։

Կիրանց–Ստեփանավան մոտ 177 կիլոմետրանոց երթուղին նա ավարտել է 4 ժամ 19 րոպե 46 վայրկյանում՝ միջինը 40.882 կմ/ժ արագությամբ։

Մրցաշարը ներառված է UCI Europe Tour օրացույցում և հեռարձակվում է մի շարք միջազգային հարթակներով, այդ թվում՝ HBO Max, Disney+, ESPN և այլ ծառայություններով։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է